Ադամանդագործ, օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որը բավականին հետաքրքիր բացահայտումներ է պարունակում, սակայն մեծ ծավալի պատճառով այն ներկայացնում ենք հատվածաբար.
Եւ այսպես. «Տարիներ շարունակ Աշոտ Սուքիասյանը, գտնվելով կալանքի տակ, հնարավորություն չի ունեցել մամուլում եղած բազմաթիվ հրապարակումներին պատասխանելու, պարզաբանումներ եւ մեկնաբանություններ տալու, քանի որ նախաքննական մարմնի կողմից սահմանված արգելքը վերացվել է միայն առաջին ատյանի դատարանում դատաքննության վերջում։
Օրերս մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Սաշիկ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների բարքերի մասին, այդ թվում նաեւ որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից իր ընկերուհուն՝ Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհուն, թանկարժեք «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա նվիրելու մասին։
Մինչ օրս բազմաթիվ հրապարակումներ են եղել Փայլակ Հայրապետյանի կողմից իբրեւ նախկին իշխանությունների կողմից խաբվելու, տարիների ընթացքում կուտակած գույքը խարդախությամբ Աշոտ Սուքիասյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հափշտակելու վերաբերյալ։
Հրապարակումներում բազմիցս ներկայացվել է, որ իբրեւ նախկին վարչապետ` Տիգրան Սարգսյանի եւ նրա ենթակայության տակ աշխատող պետական պաշտոնատար անձանց աջակցությամբ Աշոտ Սուքիասյանը հափշտակել է իր գույքը, իսկ նա չի կարողացել հազարավոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում։
Այնինչ Փայլակ Հայրապետյանին ոչ ոք 2009թ. նոյեմբեր ամսին ՀՀ Կառավարություն չի հրավիրել, որտեղ Աշոտ Սուքիասյանը ներկայացրել է Աֆրիկայից ադամանդի էժան հումք հանքարդյունաբերողից ձեռք բերելու իր փորձը։ Հետագայում պարզվել է, որ Փայլակ Հայրապետյանը դրանից երկար ժամանակ առաջ մտադրություն է ունեցել մաքրել իր վարկերով եւ պարտքերով ծանրաբեռնված, ոչ մի աշխատատեղ ստեղծելու համար չօգտագործվող անշարժ գույքը, որը բանկերի եւ պարտքատերերի կողմից հայտնվել էր աճուրդներում։ Աշոտ Սուքիասյանը, հավատալով Փայլակին, համատեղ գործը ձեռնարկելու նպատակով հսկայական միջոցներ է ծախսել Փայլակի եւ նրա հարազատների խնդրահարույց, օդի մեջ կախված, հսկայական հողի, ջրի, լույսի, գույքահարկի, գազի պարտքերով ծանրաբեռնված հարցերը կարգավորելու համար, վճարել եմ մոտ 875.000 ԱՄՆ դոլար։ Օրինակ՝ HSBC-Հայաստան բանկում, ՀՀ Զարգացման բանկում, իսկ «ՎՏԲ-բանկում» պարտք էր 1,5 մլն դոլար։
Փայլակ Հայրապետյանը հեղինակազրկված էր որպես վստահելի վարկառու, առավել եւս ձեռներեց, այդ պատճառով էլ երկար ժամանակ Աշոտ Սուքիասյանի մոտ է ուղարկել իր օգնական Սասուն Նազարյանին, որի հետ ժամանակին եղել են հարեւաններ։ Բազմիցս մերժումներ ստանալուց հետո Փայլակը 2009թ. օգոստոս ամսին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ժողովին անձամբ ծանոթանալուց շուրջ 1 տարի բազմաթիվ խնդրանքներով դարձել է նրա գործընկերը, որի իրական նպատակն է եղել Աշոտ Սուքիասյանին եւ բանկերին «գցելը»։ Աշոտ Սուքիասյանի միակ մեղքն այն է, որ չի համաձայնել նրա առաջարկին գրավադրված գույքերը թողնելու բանկին եւ չմարելու տրամադրված վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այնինչ նրա խնդիրն էր բիզնես ծրագրին համապատասխան Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, ինչն էլ մասամբ կատարել է` «Մետաքս գոլդ» ադամանդի եւ ոսկու բորսայում աշխատատեղեր ստեղծելով։
Աշոտ Սուքիասյանը, լինելով ազնիվ ձեռներեց, իր ողջ ունեցվածքը՝ 10.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գույքերը, գրավադրել է այդ բիզնեսի նպատակով, ինչն էլ կորցրել է Փայլակի խարդավանքների պատճառով։
Այդ գործը սկսվել է եւ խափանվել է Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում եւ Աֆրիկայում անհիմն գործեր է բացել։ Աշոտ Սուքիասյանը ցանկանում է հանրությանը հայտնել, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, եւ Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել է Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները։ Միաժամանակ, այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որ ինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչ ուզի, այդպես էլ կլինի»։
շարունակելի
ՑՈՒՑԱԿ
2008 թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունում մարդկության դեմ կատարված հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների եւ կոծկողների ՑՈՒՑԱԿ (ոչ ամբողջական)
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ – ՀՀ ոչ լեգիտիմ նախագահ
Տիգրան Թորոսյան- ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Սերժ Սարգսյան- ՀՀ վարչապետ
Վարդան Օսկանյան- ՀՀ Արտգործնախարար
Յուրի Խաչատուրով- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ,
Արթուր Բաղդասարյան- Անվտանգության խորհրդի քարտուղար
Աղվան Հովսեփյան- ՀՀ Գլխավոր դատախազ
Միքայել Հարությունյան- ՀՀ պաշտպանության նախարար
Գրիգոր Գրիգորյան- ՀՀ Ներքին զորքերի հրամանատար
Աշոտ Գիզիրյան- ՀՀ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ
Սեյրան Օհանյան-ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Գորիկ Հակոբյան- Ազգային անվտանգության պետ
Գագիկ Հարությունյան- ՀՀ ՍԴ նախագահ
Վլադիմիր Գասպարյան- ՀՀ Ռազմական ոստիկանության պետ
Հայկ Հարությունյան- ՀՀ ոստիկանապետ
Արարատ Մահտեսյան- ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ
Ալեքսանդր Աֆյան-ՀՀ փոխոստիկանապետ
Գեղամ Պետրոսյան-ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ
Բագրատ Խաչատրյան- ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար
ՀՀ ՀՔԾ պետ- Անդրանիկ Միրզոյան
Քննչական խմբի ղեկավար- Վահագն Հարությունյան
Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ հինգ բարձրաստիճան պաշտոնյայի եւ չորս պատգամավորի թիկնազորին մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյում եւ 140 հատ գլխարկ՝
Ղազարյան Վաչիկ /վարչապետի աշխատակազմ/
Ծառուկյան Գագիկ
Խաչատրյան Սուրիկ
Սարգսյան Լեւոն
Բեգլարյան Գագիկ
Աբրահամյան Հովիկ
Մովսիսյան Առաքել
Սեդրակյան Մհեր
Ալեքսանյան Սամվել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի գրասենյակ