Արարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը՝ պահանջելով վերացնել մարզպետի 2018թ-ի օգոստոսի 7-ի որոշումը: Նշենք, որ այդ օրը մարզպետի որոշմամբ Նունե Ավանեսյանը ազատվել է «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից: Գործը քննելու է դատավոր Մհեր Պետրոսյանը»:

Ավելի մանրամասն՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս