Օգոստոսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլեւ զորք է բերվել նաեւ Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաեւ այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչեւ հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց: Այդ անձանց շարքում շրջանառվում է նաեւ Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու անունը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր մեկնաբանություններ ստանալ Կարապետյանից, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել մեր հարցերին: «Ես որեւէ բան չեմ մեկնաբանում»:
ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ հարցաքննության է կանչել Սամվել Կարապետյանին: Տեղեկությունը քիչ առաջ ArmLur.am-ը փորձել է ճշտել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից: Ի պատասխան` նա հրաժարվել է մեկնաբանություն տալ` նշելով. «Ես որևէ բան չեմ մեկնաբանում»:
Հարցին` ո՞րն է չմեկնաբանելու պատճառը, Խաչատրյանը նույն պատասխանն է տվել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: