ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի` պայմանագրային պարտավորությունները կատարելուն հարկադրելու եւ գումարի բռնագանձման պահանջներով: 2018թ. մարտի 12-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումն ընդունել է վարույթ եւ դատական նիստ նշանակել հունիսի 6-ին:
Պետական գույքի կառավարման վարչությունը հայցադիմումի ապահովում կիրառելու համար միջնորդել է Գանձաքարի համայնքապետարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Այդ քաղաքացիական գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է օգոստոսի 15-ին: