Հիմնանորոգումը դադարեցված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. մայիսի 7-ից սկսվել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Սարիգյուղ-Նոյեմբերյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհի կառուցապատումն իրականացնում է «Վառմաշ» ՍՊԸ-ն: Սարիգյուղ-Նոյեմբերյան ավտոճանապարհին նախատեսվում է կառուցապատել 3 հատվածով, ավելի քան 18 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Այդ աշխատանքների համար նախատեսված է հատկացնել 2 միլիարդ 200 միլիոն դրամ: Ճանապարհի 2 հատվածներում կատարվել են ճանապարհի մաքրում, լայնացում, առուների եւ կողնակների մաքրում, որին հաջորդել է ճանապարհի ասֆալտապատումը:

Առաջին հատվածը Բերքաբերի խաչմերուկից ձգվում է մինչեւ Աճարկուտի խաչմերուկ, 2-րդ հատվածը` Կիրանցից մինչեւ Ոսկեպարի դպրոցի վերեւի տարածք, 3-րդ հատվածը` Ջուջեւան գյուղից մինչեւ Նոյեմբերյան քաղաք: Բոլոր աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ այս տարեվերջ: Ջուջեւան- Նոյեմբերյան ճանապարհի նորոգումը դեռ չի սկսվել: «Վառմաշ» ՍՊԸ-ն ճանապարհի մնացած երկու հատվածները նորոգել է, ասֆալտապատել: Փռվել է ճանապարհի ասֆալտի ծածկի առաջին շերտը, որի վրա ասֆալտի երկրորդ շերտ պետք է փռվի: Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված են: Թե ինչու, մեղմ ասած, անհասկանալի է, առավել եւս, երբ հիմա եղանակային պայմանները թույլ են տալիս իրականացնելու նման աշխատանքներ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս