ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Ս.թ. մայիսի 8-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ինչպես նաև ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 41,7 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։
Աշխատանքը շարունակվում է»: