Մենք պարզապես ջախջախել ենք, քարը քարի վրա չենք թողել. Ռոբերտ Քոչարյանը` իրեն ազատ արձակելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված  հարցազրույցում անդրադարձավ մի շարք հարցերի: Նախ հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ իր անձի դեմ մթնոլորտ է ձևավորվել, Քոչարյանը նշեց, որ չի կարծում, թե իր դեմ շատ մարդիկ են տրամադրված: Ըստ երկրորդ նախագահի, ընտրություններում իրեն դեմ է արտահայտվել ընտրողների 36 տոկոսը, և հենց դրանց մեջ են իր դեմ տրամադրված մարդիկ:

Երկորդ նախագահն ընդգծեց, որ շատ շատերն են գոհունակությամբ հիշում այն տարիները, երբ ինքը նախագահ է եղել:

Հարցին, թե ինչը պատճառ դարձավ դատարանից ազատ արձակման համար, Քոչարյանը պատասխանեց. «Մենք պարզապես ջախջախել ենք մեղադրանքը, քարը քարի վրա չենք թողել: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցվածք է եղել կեղծ եզրակացությունների վրա: Դատարկ ցուցմունքներ, որևէ բան չկա: Գործում որևէ գաղտնիք չկա, սակայն ըստ օրենքի, կան նախաքննական գաղտնիքներ և չեմ կարող շատ բաների մասին բարձրաձայնել»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այս պահին կոնտեքստից դուրս հատվածներ են գործից ներկայացվում:
Դիտարկմանը, թե Հատուկ քննչական ծառայության պետը բավականին բաց խոսում է գործի մասին, Ռ. Քոչարյանն արձագանքեց. «Ինքն իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որոնք ուղղակի հակասության մեջ են օրենքի հետ, բայց տվյալ դեպքում օրենքն ինքն է, ու ինքը համարում է, որ օրենքից դուրս է ու ավելի բարձր է կանգնած. կարծում եմ՝ սա է պատճառը»:




Լրահոս