Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն. Ռոբերտ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը, և մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, արդեն ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին այդ մոլոտովի կոկտեյլներով և տարբեր պարագաներով: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին հարցին:

«Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր Ձեր եւ ուրիշների կողմից կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն: Ի վերջո՝ նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է եղել Սահմանադրությամբ, այն ժամանակ այդպես էր: Ո՞նց կարող էր նախագահն այդ ամենը տեսնելով՝ ասեր՝ դե լավ, գործ չունեմ, շառից հեռու, սպասենք, թե ինչով կավարտվի»,- հավելեց նա




Լրահոս