Վահան Բադասյանի ուշագրավ հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին` նշել էր, որ այդ գործի շրջանակում պետք է հարցաքննվի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Բոլորն էլ գիտեն, որ Մարտի 1-ին Արցախից թե՛ զինվորականներ են եկել, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ գրեթե բոլորն էլ անուն առ անուն գիտեն, թե ովքեր են գնացել եւ ինչ են արել: Պարզապես Դատախազությունը որեւէ անգամ այս հայտարարությանն ուշադրություն չի դարձնում: Դա քաջ գիտի Բակո Սահակյանն առաջին հերթին, գիտի, այսպես կոչված, Ազատամարտիկների միության ղեկավար Սամվել Կարապետյանը, ով անձամբ ղեկավարել է բոլորին: Եվ անպայման պետք է հարցաքննվեն այս մարդիկ»,- ասել է նա:

Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Նման սպեկուլյատիվ հայտարարությունները նույնիսկ արժանի չեն որեւէ մեկնաբանության: Այստեղ ես տեսնում եմ միայն շահարկում, ուրիշ ոչինչ»: Ինչ մնում է Մարտի 1-ին Արցախից զորքեր բերելու հարցին` Բաբայանն ասաց. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ. Արցախից զորք չի եղել»:

 




Լրահոս