Կառավարությունը չինական դպրոցին 2 մլն դրամ կնվիրաբերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը կրթության եւ գիտության նախարարությանը որպես նվիրաբերություն «Երեւանում հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի պաշտոնական բացման համար կհատկացնի 2 մլն 10 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դպրոցի բացումը տեղի է ունենալու օգոստոսի 22-ին: Հիշեցնենք` դեռեւս 2016 թվականի ապրիլի 6-ին Երեւանում ստորագրվել էր «Չինաստանի աջակցությամբ Հայաստանում Հայ-չինական դպրոցի կառուցապատման նախագծի» կատարման համաձայնագիրը, որի շրջանակներում Չինաստանի կառավարությունը շուրջ 12 մլն դոլարի ներդրում է կատարել:

Նկատենք, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցում ուսումը կլինի անվճար, եւ ուսուցանում կազմակերպվելու է 405 աշակերտների համար:




Լրահոս