ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որ այս պաշտոնին նշանակվել է հունիսի 5-ին, բավական լուրջ ունեցվածքի տեր է: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի երկու հողամաս, անավարտ կիսակառույց շինություններ եւ մեկ «MitsubishiPajero 3.0» մակնիշի ավտոմեքենա: Նա մեկ ընկերությունում ունի 500 հազար դրամի բաժնետոմս: Իսկ ահա դրամական միջոցները կազմում են 17 մլն դրամ, 95 հազար դոլար, 15 հազար եվրո:
Նա որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 789 հազար դրամ, նաեւ ստացված փոխառությունները`10 հազար 678 դոլարի չափով: Տեղեկացնենք, որ մինչ այս նա զբաղեցրել է նախ «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ղեկավարի, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անվտանգության եւ վերահսկողության գծով եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ֆինանսատնտեսական եւ մատակարարման հարցերով տնօրենի պաշտոնները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: