Կառավարության վերջին նիստի չզեկուցվող նախագծերի թվում առկա էր «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Մի քանի ամիս առաջ, երբ այս նախագծի մեկ այլ տարբերակ ընդունվեց խորհրդարանում, ԲՀԿ-ն այն համարում էր արշավ իրենց նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, սակայն հետագայում համաձայնել էին: Արդեն այս նախագծով կկանոնակարգվեն բարեգործական ծրագրերն այդպիսին որակելու, գրանցելու կարգերը, ինչպես նաեւ բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից լիազորված մարմնին ներկայացվող տեղեկությունների եւ հաշվետվության ձեւերը: Հիմնական փոփոխությունն էլ հենց դա է, որ ծրագրերը բարեգործական որակելու համար այն պետք է արժանանա լիազորված մարմնի համաձայնությանը:
Բարեգործությունը որն է. կկանոնակարգվեն բարեգործական ծրագրերը որակելու, գրանցելու կարգերը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ