«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր չէ վաճառել կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, որը գնելու ցանկություն ունի «Բարսելոնան»:
«The Sun»-ը հաղորդում է, որ Պոգբան տարաձայնություններ ունի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ: Ֆրանսիացին ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու ցանկության մասին, սակայն Պոգբային տեղեկացրել են, որ ոչ մի դեպքում չեն դիտարկելու տրանսֆերային առաջարկները: