Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք` «Սասնա ծռերի» անդամներ Վարուժան Ավետիսյանին և Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:




Լրահոս