Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին, 20-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 19-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 18-ին, 20-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ: 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: