ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսից

ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը խախտած անձի: Ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում ինժեներա-տեխնիկական միջոցներն անցնելու փորձի ժամանակ: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որտեղ կան պետական սահմանին տեղադրված ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներ եւ տեսանյութեր: Վերջինս փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կխնդրեի մանրամասնել` ամբողջ գործընթացը ինչպե՞ս է տեղի ունենում:

Լիաննա Խաչատրյան (24 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության մասին համատեղ դիմումը ամուսնացողների ընտրությամբ տրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին, կամ ՀՀ ԱՆ համակարգում գտնվող ամուսնության եւ ծննդի հանդիսավոր գրանցման պալատ: Ամուսնության մասին համատեղ դիմումին կից պետք է ներկայացվեն նաեւ ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը: Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից: Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ:
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով:
շարունակելի

ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնակատար Ալբերտ Վիրաբյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը, եւ ոչ ուշ, քան երեք ամիսը:

 

 

 

ՀԱՐՑ. Տղաս ամուսնացել է: Կինը Ուկրաինայի քաղաքացի է, Չեռնյակ Ալինա, որի հետ զագսավորվել է տղաս: Երեխայի ծնվելուց հետո 50.000 դրամ տրամադրեցին: Հիմա հարսս ունի կացության թուղթ, որպեսզի կարողանա ստանալ մայրական գումարը: Նպաստ չենք ստանում, 2 տղաս առաջնագծում պայմանագրային զինծառայող են: Ինչո՞ւ գոնե նպաստ ստանալու իրավունք չունենք: 50.000 դրամը տրամադրել են ու մնացած 120.000 դրամը չեն տալիս` պատճառաբանելով, որ հարսս Ուկրաինայի քաղաքացի է: Բայց նա ունի կացության իրավունք: Խնդրում եմ պատասխանեք` ինչո՞ւ չեն տրամադրում մեր գումարը:

Տավուշ մարզ, ք. Իջեւան

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` մայրության նպաստի իրավունք ունի ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ` չաշխատող անձ): Օտարերկրյա քաղաքացի չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով:
Ըստ այդմ` Ալինա Չեռնյակը` որպես չաշխատող անձ, ՀՀ-ում մայրության նպաստի իրավունք կունենա, եթե նա հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված լինի ՀՀ-ում բնակության վայրի հասցեով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չաշխատող անձ են համարվում նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:




Լրահոս