Այրվածք ստացած հայ երեխան Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ հրատապ կազմակերպել է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիս-Խաչեն գյուղում բնակվող ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի (ծնված` 2011թ.) տեղափոխումը Հայաստան: Երեխան ունի լուրջ այրվածքներ` մարմնի շուրջ 40 տոկոսը, որոնք ստացել է բենզինի հետ խաղալիս բռնկված կրակի հետևանքով: Առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է Թբիլիսիում, ապա երեխայի
ծնողները գերադասել են հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում: Երեխայի տեղափոխումը հնարավոր է եղել բացառապես շտապօգնության մեքենաներով, ինչը և կազմակերպվել է համատեղ ուժերով:

Երեխայի հետագա բուժումը կկազմակերպվի Երևանում` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում:




Լրահոս