1 մլրդ Ֆրանկոֆոնիայի համար. ինչ պայմանավորվածություն է չեղարկել ԱԳՆ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացրեց հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջոցառումների իրականացման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ 438 մլն 354 հազար 500 դրամ:

Բանն այն է, որ այդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ: Ամրագրումներն արվել են դեռեւս 2017թ նոյեմբերին, եւ եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու եւ կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ: Այնուհետեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության խորհրդով որոշվել է, որ վերոնշյալ 40 հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր իրենք են վճարելու իրենց կեցության ծախսերը: Ըստ այդ պայմանավորվածության` ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը հետ է վերադարձվելու պետական բյուջե:




Լրահոս