ԲՀԿ-ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է. նրան. լուրջ գործեր չեն հանձնարարում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ի կողմից նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է․ նրան կարեւոր հանդիպումների, այցերի չեն տանում, լուրջ գործեր չեն հանձնարարում, որեւէ կերպ գործունեությունը չեն լուսաբանում։ Նա մեկուսացված է:

Դա է պատճառը, որ թե՛ պաշտոնյաներից, թե՛ լրագրողներից քչերն են հիշում, որ նման փոխվարչապետ կա: Առհասարակ, բոլոր մարմիններում, որտեղ Փաշինյանը ԲՀԿ-ական է նշանակել, նրանց հսկող մի քանի ՔՊ-ական են դրել, որ ԲՀԿ-ականները որեւէ ինքնուրույն բան չանեն, հսկողության տակ լինեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս