Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ախտորոշվել՝ «ճակատի շրջանի քերծված վերք, որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք»:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ ժամեր անց ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու Շարուրի փողոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց Նվեր Բ.-ն: Նա խոստովանեց, որ նույն օրը ինքն է Շարուրի շենքերից մեկի բակում մարմնական վնասվածքներ պատճառել տղամարդուն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: