«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է 3,8 մլն եվրո պարգևավճար ստանալ, եթե մնա ակումբում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է «Metro»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆրանսիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան», բայց մանկունիացիները հրաժարվել են ֆուտբոլիստին վաճառել կատալոնական ակումբին:ԶԼՄ-ների տեղեկություններով, Պոգբան սկսել է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու տարբերակը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի քննադատություններից հետո:
Վերջերս, սակայն, պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ գոհ է Պոգբայի խաղից և մտադիր է նորից նրան վստահել ավագի թևկապն անգլիական Պրեմիեր-լիգայի առաջիկա խաղում: