Եթե հոգնածությունն ու ծանրությունը փորձում են տիրանալ ձեր օրգանիզմին, և այն գերծանրաբենված է շլակներով ու տոքսիններով, ապա ժամանակն է մաքրել այն: Դրա համար պետք է ձեռնարկել մի քանի միջոցառում: Որպեսզի օրգանիզմից դուրս գան վնասակար գոյացությունները, օրվա ընթացքում յուրաքանչյուր կես ժամը մեկ խմե´ք մեկ կում տաք ջուր: Նախ ջուրը տաքացրե´ք մինչև եռման աստիճան, այնուհետև ցածր կրակի վրա պահեք ևս հիսուն րոպե:
Նման մշակումից հետո ջուրը դառնում է ավելի արդյունավետ մաքրիչ և իր մեջ ավելի շատ էներգիա է կրում: Տաք ջուրն ակտիվորեն կնպաստի օրգանիզմի մաքրման գործընթացին, իսկ ջերմությունը կընդարձակի և կթուլացնի ստամոքսի ու մարսողական համակարգի պատերը: Որպեսզի բազմազանություն մտցնեք ջրային այդպիսի ռեժիմի մեջ, կարող եք օրվա մեջ երկու-երեք անգամ ջրին ավելացնել կիտրոնի կտոր. դա նույնիսկ կուժեղացնի մաքրող հատկությունը: Սակայն կիտրոնով ջուր յուրաքանչյուր կես ժամը մեկ խմել չի կարելի:
Բացի նշվածից` կարող եք պարբերաբար սահմանել բեռնաթափման օր` առանց կոշտ ուտելիքների` օգտագործելով միայն հեղուկներ: Այդ օրվա ընթացքում, առանց սահմանափակումների, կարող եք խմել այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս (միայն ոչ քաղցր գազավորված ընպելիքներ): Դրանք կարող են լինել թարմ մրգային կամ բանջարենեղային հյութեր, մսային արգանակներ, խոտաբույսերից թեյ կամ բնական մածուն: Եթե նշված արարողակարգը կատարեք պարբերաբար, հոգնածության մասին իսպառ կմոռանաք: