
Oգոստոսի 19-ին ՝ժամը 17:40-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 16:50-ին սննդային թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել Երևան ք. բնակիչ 1966թ. ծնված Ա. Մ-ն, ՀՀ Արարատի մարզի բնակիչներ` 1987թ. ծնված Գ. Ա-ն, 1991թ. ծնված Մ. Պ-ն, 1995թ. ծնված Ա. Պ-ն, 2001թ. ծնված. Հ. Կ-ն, իսկ ժամը 16:30-ին 2012թ ծնված Կ. Ա-ն և 2011թ. ծնված Է. Ա-նը տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 15:50-ի սահմաններում Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում, իրենց բարեկամ 1986թ. ծնված Հ. Մ-ի տանը: