Նոր զարգացումներ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով. ում «բաժին կհասնի» քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին կալանավորվել էր Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ գործը առաջիկայում չի բացառվում,որ ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով անցնող անձանցից մեկը ուշագրավ ցուցմունք է տվել իրավապահներին:

Ի դեպ, օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեից հյատնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ սույն դեպքի առթիվ նախկինում քննված քրեական գործով պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և որոշում կայացվել՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին:

Ըստ երևույթին` խոսքը ՀՔԾ-ի մասին է:




Լրահոս