Մորատան պատմել է, թե ինչու է մնացել Չելսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, թե ինչու է մնացել «ազնվականների» կազմում, չնայած այլ ակումբներից ստացած առաջարկներին:

«Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին: Ինձ համար ամեն ինչ հեշտ կլիներ: Կարող էի վերադառնալ Իտալիա կամ Իսպանիա, քանի որ այնտեղ հավատում են ինձ: Սակայն ես ցանկացա փոխել ամեն ինչ այստեղ:Ուզում էի անել դա իմ և «Չելսիի» համար: Հիմա ես երջանիկ եմ, և դա դեռ մրցաշրջանի սկիզբն է: Ցանկանում եմ փոխել այն մարդկանց կարծիքը, որոնք մտածում են, թե ես երջանիկ չեմ: Հենց այդ պատճառով եմ մնացել Լոնդոնում:

Հակառակ դեպքում, եթե «Չելսիի» ղեկավարությունն ասեր, որ այլևս չի վստահում ինձ, ես կհեռանայի»,- իսպանացու խոսքն է մեջբերում «Goal»-ը:

Նշենք, որ Մորատայի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանն» ու «Յուվենտուսը»: Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի 31 հանդիպման, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս