
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կդառնա ցուցահանդեսի ցուցանմուշ, որը կանցկացվի Բերքշիրի կոմսության Վինձորի դղյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Սպասվում Է, որ թագավորական ընտանիքի հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից կժամանեն Վինձոր, որպեսզի անմիջականորեն տեսնեն հագուստը: Ցուցադրանքի բացման ամսաթիվը խոստացել են հայտարարել ավելի ուշ: Ավելի վաղ հայտարարվել Էր, որ Մարքլի պսակադրության զգեստը նստել Է ավելի քան 200 հազար ֆունտ: Դքսուհին դրա հեղինակ Է ընտրել ֆեմինիստուհի եւ սեռերի հավասարության եռանդուն պաշտպան Քլեր Ուեյթ Քելլերին: Մարքլը որոշել Է աջակցել Ուեյթ Քելլերին եւ այդ կերպ հրապարակավ իր հարգանքը հայտնել կին-դիզայներներին: