ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության 100 օրն ամփոփելու ժամանակ խոսեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին: Բանն այն է, որ ըստ Սահմանադրության` խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը սերտ կապված է վարչապետի եւ կառավարության հետ:
Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես կարող են այդ դրույթները փոխվել: Նախ նշենք, որ ՀՀ վարչապետի ընտրության եւ նշանակման մասին Սահմանադրության 149-րդ հոդվածում փոփոխութուններ կարող են իրականացվել միայն հանրաքվեի միջոցով: Իսկ ահա Սահմանադրության 92-րդ հոդվածը, որ վերաբերում Է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, նաեւ Սահմանադրության 151-րդ հոդվածը, որում ամրագրված է, թե կառավարության ծրագրի ընդունումից հետո ինչ գործողություններ են հետեւում, կարող է փոխվել ԱԺ-ի կողմից՝ համաձայն Սահմանադրության 202 հոդվածի:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում