Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին անդրադարձել էր դատական համակարգում առկա վիճակին: «Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ», – նշել էր նա:
Դատական համակարգում բոլորը միմյանց լավ ճանաչում են, եւ հիմա նրանք բավական թափանցիկ ակնարկներով խոսում են, որ գիտեն` ով ում համար է աշխատում, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ո՞ր դատավորներին է իրականում ուղղված նրա խոսքերը:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել մի սխեմա, որը գծել են ներկայիս իշխանությունները եւ մատնանշել, թե իրավական համակարգի որ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով են ազատ արձակվել աղմկահարույց քրեական գործերով հայտնի պաշտոնյաները:
Ամբողջական հոդվածը՝ «Ժղովուրդ» օրաթերթի վաղվա համարում