
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից:
«Թե ինչով էին պայմանավորված խուզարկությունները, ես արդեն ասել եմ, որ մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ»,- մանրամասնեց ոստիկանապետը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: