Հայաստանում արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 26.8 տոկոսով աճել է: Ընդ որում, 17.3 տոկոսով ավելացել են արտահանման ծավալները, իսկ ներմուծումը` 32.1 տոկոսով: Նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները գերազանցում են արտահանման ցուցանիշներին: ՀՀ-ից արտահանվել է 1 մլրդ 363 մլն դոլարի եւ ներկրվել է 2 մլրդ 726 մլն դոլարի ապրանք:
Արդյունքում Հայաստանում արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը շարունակում է խորանալ: Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, արտահանման ծավալները 3.8 տոկոսով նվազել են: Մինչդեռ հուլիսին, պայմանավորված հատկապես գյուղմթերքի ծավալներով, արտահանումը պետք է աճեր: Հուսանք` նոր կառավարությունն արդեն կսկսի էլ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել արտահանման խթանման ուղղությամբ, որպեսզի կրճատվի առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: