
ArmLur.am-ի տեղեկություններով` դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը Ծառուկյանի թիկնազորի պետը Էդուարդ Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Գրավի չափ է սահմանվել 20 միլիոն դրամը: Գրավն արդեն վճարված է: Էդուարդ Բաբայանը րոպեներ անց ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի թիկնազորի պետը մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Վերջինս, սակայն հայտարարում է, թե իրեն չեն հարվածել, այլ ընկել է: