Մատակարար ընկերությունները կրկին ընդդեմ ՊՆ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունները շարունակում են նախարարության դեմ դատական հայցեր ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել մատակարարների եւ Պն-ի միջեւ առաջացած տարաձայնություններին, եւ ահա այս անգամ էլ դատարան են դիմել «Ֆորտունա Սփայսիզ» եւ «Ավանգարդ» ՍՊԸ-ն` պահանջելով անվավեր ճանաչել ՊՆ-ի հետ պայմանագիրը նախարարության կողմից միակողմանի լուծելու վերաբերյալ որոշումը:

Ըստ էության ՊՆ-ի եւ վերոնշյալ մատակարար ընկերությունների միջեւ պայմանագիր է կնքվել, սակայն հետագայում ՊՆ-ն միակողմանի խզել է փաստաթուղթը: Ու հիմա մատակարար ընկերություններն էլ դիմել են դատարան` որոշումը անվավեր ճանաչելու համար:

Ի դեպ, նշենք, որ 2017 թվականին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանագարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը: Իրավապահները բացահայտել էին, որ «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊԲ վերոնշյալ զորամասին ապրանք է մատակարարել: ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը համաձայնության են եկել զորամաս մատակարարված ապրանքները «մեջ-մեջ անել»` այսպիսով պետությանը պատճառելով շուրջ 3 միլիոն դրամի վնաս: Չի բացառվում, որ այսպիսի դեպքերն էլ պատճառ են դարձել, որ ՊՆ հրաժարվում է մատակարարներից:




Լրահոս