ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Երեւան քաղաքում շատ հաճախ խցանումներ են ստեղծվում նաեւ կանգառներում եւ դրան հարակից հատվածներում: Դրա պատճառներից մեկն էլ կանգառների գտնվելու ոչ ճիշտ վայրերն են: Եւ հաճախ պատահում է, որ կանգառում երբ տրանսպորտային մեկ միջոց է կանգնած լինում, հաջորդը չի կարող անցնել կամ կանգնել:

Իրավիճակն առավել սրվում է, երբ այդ կանգառներում նաեւ տաքսիներ են լինում: Այդպիսի մի իրավիճակ է տիրում նաեւ Ազատության պողոտայում: «Ժողովուրդ» օր աթերթի ArmLur.am-ի կողմից նկարահանված կադրերը եւս վկայում են այդ խնդրի մասին: Ի դեպ, արձանագրենք, որ հենց կանգառի անմիջապես կողքին առկա է կարմիր գծանշումով տարածք, որը կարող է ծառայել որպես կանգառ տրանսպորտային միջոցների համար եւ կնպաստի խցանումների վերացմանը:


Երեկ այս մասին մեր հրապարակմանն արձագանքել է նաեւ ոստիկանությունը: Ըստ այդմ` Armlur.am կայքի «Տրամաբանությունից զուրկ կանգառ, որը խանգարում է բոլորին» հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով այլ շահագրգիռ կառույցների հետ համատեղ կքննարկվի կանգառի տեղափոխման խնդիրը` նկատի ունենալով մեր քաղաքացիների շահերը եւ երթեւեկության կազմակերպման որակի բարձրացումը:


Նկատենք, որ նման խնդիր ոչ միայն Ազատության պողոտայում է, այլեւ մայրաքաղաքի տարբեր փողոցներում եւս:




Լրահոս