ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է 26 համարի ավտոբուսի մեջ

Այս ավտոբուսի վարորդը իր մեքենայի դիմապակու ճաքերը փակելու համար այն «վիրակապել» է: Սա խոսում է երթուղային տրանսպորտի ծայրահեղ վիճակի մասին. պարզ է, թե որքան վտանգավոր է ամեն օր օգտվել նման «ջախջախված» երթուղայիններից: Այս տեմպերով էլ գնում ենք դեպի զբոսաշրջության զարգացում:

 

 

ՀԱՐՑ. Չեմ աշխատում, զբաղվում եմ հիվանդություն ունեցող երեխայիս խնամքով: Նա չի կարողանում ազատ տեղաշարժվել, ունի 4-րդ կարգի խլություն, վիրահատվել է, ունի ԴՑՊ մանկական ուղեղային կաթված: Գլուխը վիրահատվել է, եւ սարք է տեղադրված: Դիմել եմ Նոր Նորքի սոցիալական բաժին խնամակալ ձեւակերպելու համար, սակայն, չգիտեմ ինչու, մերժել են: Խնդրում եմ պարզաբանել` ինչու չեն տրամադրում խնամակալության կարգավիճակ:

Մարգարյան Տաթեւիկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի, նրանց պահելու, դաստիարակելու եւ կրթություն տալու, ինչպես նաեւ նրանց իրավունքները եւ շահերը պաշտպանելու նպատակներով: Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաեւ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը` Տաթեւիկ Մարգարյանն իր երեխայի խնամակալ ճանաչվել չի կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխաների նկատմամբ խնամակալություն եւ հոգաբարձություն նշանակվում եւ դադարեցվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կխնդրեի մանրամասնել` ամբողջ գործընթացը ինչպե՞ս է տեղի ունենում:

Լիաննա Խաչատրյան (24 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Տեղեկացնում ենք, որ ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրացնման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք համարվող հարգելի պատճառներն են`
1. ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը
2. ամուսնացող կնոջ հղիությունը
3. ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության
4. ամուսնացող անձի` ՀՀ զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը
5. ՀՀ-ում ամուսնացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության դեպքում ամուսնացողների կամ նրանցից մեկի` ՀՀ տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու դեպքում
6. ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:
Հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով:

ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնակատար Ալբերտ Վիրաբյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ, ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամի չափով:




Լրահոս