Նեղ կիսաշրջազգեստները վաղուց համարվում են կանանց զգեստապահարանի անբաժանելի մասը: Սակայն շատ կանայք խուսափում են այն կրել` մտածելով, թե կընդգծի թերությունները: Սակայն դիզայներները վստահեցնում են, որ յուրաքանչյուր կազմվածքի համար էլ կարելի է համապատասխան կիսաշրջազգետ ընտրել:
«Խնձոր» տեսակի կազմվածք
Իդեալական տարբերակ`
բարձր գոտկատեղով,
հաստ կտորից,
դասական մուգ գույնի,
երկարությունը մինչ ծնկները կամ մի փոքր վերև
«Տանձ» մարմնի տեսակ
Իդեալական տարբերակ`
հարթ կտոր, առանց որևէ նախշի,
ծնկներից մի քանի սմ ներքև,
մոխրագույն կամ սև գույների
«Տափակ» կազմվածք
Իդեալական տարբերակ`
ներքևը մի փոքր լայն,
կարող է կիպ չգրկել,
առանց գոտու
«Ավազե ժամացույց» տարբերակ
Սա իդեալական կազմվածք է, որին ձգտում են հասնել շատ կանայք: Այստեղ սահմանափակումներ չկան, սակայն եթե մտածում եք` կոնքերն ավելի են ընդգծված, ապա այդ հատվածում միատոն զգեստ ընտրեք: