Սովորաբար, երբ մարդ հոգնածություն է զգում, միանգամից վազում է խոհանոց՝ սուրճ պատրաստելու: Իրականում պետք չէ ժխտել, որ կոֆեինն առույգացնում է: Բայց էներգիան, որն առաջանում է կոֆեինից, շատ կարճաժամկետ է:
Ներկայացնում ենք 10 մթերք, որոնք կօգնեն բացել երկրորդ շնչառությունը՝ առանց կոֆեինի: Դրանք Ձեզ կդարձնեն ոչ միայն եռանդուն, այլ կբարձրացնեն Ձեր տրամադրությունը:
Մթերքներ՝ էներգիան վերականգնելու համար
1. Նուշ
Այս մթերքը պարունակում է E վիտամին և մագնեզիում: Դրա օգտագործումն ուժ կտա ամբողջ օրվա համար:
2. Սև շոկոլադ
Կոֆեինը, որը պարունակում է շոկոլադը, ունի մի փոքր այլ բնույթ: Այն բարելավում է մտավոր գործունեությունը և օժտում է էներգիայով:
3. Նուռ
Նռան մեջ պարունակվում են բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր. A, B, C, E, P, կալիում, մագնեզիում, կալցիում, կոբալտ:
4. Կարմիր պղպեղ
Սուր համեմունքները, ավելի կոնկրետ՝ կարմիր պղպեղը, արագացնում են նյութափոխանակությունը: Այսպիսով, Դուք կզգաք ուժերի ներհոսք:
5. Հունական յոգուրտ
Այս մթերքի մեջ շատ է պրոտեինը, որը Ձեզ կդարձնի առույգ: Բայց դրանում շատ քիչ են լակտոզը և ածխաջրերը, քան սովորական յոգուրտում:
6. Պոպկորն
Պոպկորնը կարելի է անվանել էներգետիկ կերակուր երեխաների համար:
7. Սպանախ
Այս մթերքի մեջ շատ է երկաթը, որը բարձրացնում է ակտիվությունը և ուժ է տալիս:
8. Մթերքներ՝ ամբողջական հատիկից
Նախաճաշելով այսպիսի մթերքներով, դուք ձեզ առույգ կզգաք ամբողջ օրվա ընթացքում:
9. Հապալաս
Այս հատապտղի մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք ակտիվացնում են մտավոր գործունեությունը:
10. Ծլեցրած ցորեն
Ծլեցրած ցորենում շատ են վիտամինները և հանքանյութերը: Դա էներգիայի շատ մեծ աղբյուր է: