Շատ կանայք են ստիպված եղել առերեսվել այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպիսին են աչքերի ներքևի մասի մուգ հատվածները՝ կապտուկները: Դրանցից ազատվելուց առաջ, նախ՝ պետք է հասկանալ դրանց առաջացման պատճառները:
Կապտուկների առաջացման պատճառները
Աչքերի ներքևի հատվածի մաշկը համարվում է օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների հայելին: Այնպես որ, նախ պետք է պատճառները փնտրել սեփական օրգանիզմում: Առավել հաճախ հանդիպող պատճառներն են՝
Անքնությունը
Ալկոհոլի օգտագործումը
Երկարատև աշխատանքը
Չկարգավորված սննդակարգը
Սթրեսը և հոգնածությունը
Աչքերի ներքևի հատվածներում կապտուկներ կարող են առաջանալ մի շարք հիվանդությունների պատճառով՝
Վահանագեղձի խախտումներ
Երիկամների և լյարդի հիվանդություններ
Ալերգիա
Սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարումներ
Եթե որոշել եք ազատվել այս խնդիրներից, ապա պետք է նախ՝ կարգավորել կենսակերպը: Եթե նույնիսկ դրանից հետո կապտուկները չվերանան, ապա պետք է ուշադրություն դարձնել առողջությանը: Դրանք կարող են նաև ժառանգականության, սխալ դեղամիջոցներ ընդունելու արդյունք լինել:
Եթե կապտուկներն առաջացել են հասարակ հոգնածության պատճառով, ապա այս դեպքում ձեզ լավագույնս կօգնեն բնական դեղամիջոցները: Կարտոֆիլի դիմակն ուղղակի հրաշքներ է գործում:
2 ճաշի գդալ եփված և տրորած կարտոֆիլին ավելացրեք մի փոքր տաք կաթ: Խյուսը տեղադրեք աչքերի ներքևի հատվածին: 10 րոպե անց կարող եք լվանալ խյուսը: Կարտոֆիլը փորձված միջոց է, այն արագ և արդյունավետ կերպով օգնում է ազատվել կապտուկներից և այտուցներից:
Կաթնաշոռը նույնպես հրաշալի է այս դեպքում: 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռի մեջ մի քանի կաթիլ սև թեյ լցրեք: Խյուսը դրեք աչքերի շուրջ և թողեք մնա մի քանի րոպե: