
Փյունիկ» ֆուտբոլային ակումբը այս մրցաշրջանից հանդես է գալու նոր տարբերանշանով: Այդ մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շուտով «Փյունիկը» նոր կայք է ունենալու.
««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը այս մրցաշրջանից հանդես է գալու նոր տարբերանշանով: Այժմ աշխատանքներ են տարվում նոր կայքի ստեղծման ուղղությամբ: Մեզ և ձեզ բազում անակնկալներ են սպասվում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք»,- ասված է հաղորդագրության մեջ: