«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատավորներին ուղղված կոչը «խելքները գլուխները հավաքելու» մասին, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են սա ներկայացնել որպես ճնշում, որպես ոտնձգություն դատական համակարգի նկատմամբ: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճնշում է դատավորների վրա.
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինքն ինչ է պատրաստվում անել: «Դատավորներին խորհուրդ կտամ գործել օրենքի հիման վրա, արդարության սկզբունքով, խղճով եւ ներքին համոզմամբ` հաշվի առնելով սահմանադրական սկզբունքները եւ իրավունքի գերակայությունը»,- ասաց երկրի արդարադատության դե ֆակտո թիվ մեկ պատասխանատուն»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: