ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին ներկա է գտնվել Հայ-չինական դպրոցի բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը նշեց, որ այս դպրոցով հայ-չինական բարեկամության մի նոր էջ է բացվում։
«Հայտնի ասացվածք կա՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես․ չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության։ Ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը և չինական քաղաքակրթությունն ունեցել է մարդկության զարգացման վրա»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ պատմական մեծ իմաստ կա այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի և Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի․ դա վկայում է մեր ժողովուրդների՝ մարդկության պատմության մեջ ունեցած բացառիկ առաքելության մասին։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: