
Մոլդովայում մեկնարկեց ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն առաջին խաղում հանդիպեց Մոլդովայի ընտրանու հետ և հաղթեց 1:0 հաշվով: Մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Անի Կարապետյանը:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 22-ին Բելառուսի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը: