ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառված չէր, որ ես գլխավորեի ԲՀԿ ցուցակը. Արարատ Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների, Մարտի 1-ի եւ այլ հարցերի շուրջ«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, Դուք«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր եք, բայց ավագանու ընտրություններին մասնակցում եք ՀՀՇ ցուցակով: Ինչո՞ւ:

-Կա «Ծառուկյան» դաշինք խմբակցություն, որնիրմեջ ներառում է տարբեր քաղաքական ուժեր եւ անհատներ: Եվ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կայացրել է իրորոշումը, ունիիր թեկնածուն եւ մասնակցում է ընտրություններինիր թեկնածուով: «Հայոց համազգային շարժում կուսակցությունն»ունիիր թեկնածուն եւ մասնակցում է իր թեկնածուով: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Կարծում եմ` Հայաստանում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ եւ այնպիսի պարարտ դաշտ, որ կանցնեն ժողովրդավարական ընտրություններ, հասարակությունն էլ կորոշի` ում է տեսնումԵրեւանի քաղաքապետի պաշտոնում: Մի բան էլ պետք է կարեւորել. քաղաքական ուժերնընտրության մասնակցելով` առաջին հերթին հաղթահարում են համապատասխան շեմը եւ հայտնվում ավագանիում, դրանից հետո ավագանին ընտրում է Երեւանի քաղաքապետ: Քաղաքական ուժերը շատ դեպքերում համագործակցում են միմյանց հետ ավագանիում, եւ ես կարծում եմ, որմենք բոլոր նախադրյալներն ունենք` շատ նորմալ համագործակցություն ծավալելու:

-Միգուցե Դուք ցանկացել եք գլխավորել ԲՀԿ ցուցակը, բայց չի ստացվել, եւ որոշել եք չլինել երկրորդը, երրորդը:

-Ես հակառակը կարող եմ ասել. բացառված չէր նաեւ, որ ես գլխավորեի այդ ցուցակը: Բայց ես գտնում եմ, որ ես,«Հայոց համազգային շարժում կուսակցության»վարչության նախագահ լինելով,չեմ կարող ղեկավարել այլ քաղաքական ուժի ցուցակ: Այլ բան, եթե ստեղծվեր դաշինք, եւ որոշվեր այդպես. տվյալ պարագայում չի եղել, այդ ճանապարհով չենք գնացել: Բայց էլի եմ ասում. այստեղ մի բան է կարեւոր, որ մասնակցում ես ընտրությունների եւ գիտես` մասնակցում ես հանուն ինչի: Մի բան կա այստեղ, որորոշիչ գործոն է հանդիսացելոչ թե քաղաքական այս կամ այն միավորի անդամ կամ մասնակից լինելը, այլ այն, որ Երեւան քաղաքի խնդիրներին քաջածանոթ եմ, շատ լավ գիտեմ, երկար տարիներ աշխատել եմ այս համակարգում, եղել եմ Կենտրոն համայնքի ղեկավար, գիտեմթե խնդիրները, թե լուծումները: Ինքս տարիներ շարունակ երազել եմ փորձել իրականացնել փոփոխություններ Երեւանում, որոնք անհրաժեշտ են երեւանցու համար, մարդու համար, որովհետեւ քաղաքը կարեւոր է նրանով, որ այնտեղ ապրում է մարդ արարածը եւ երեւանցին, կարծում եմ` արժանի է ավելի լավ քաղաքում ապրելու:

-Տեսակետ կա, որ առանձին եք մասնակցում ընտրություններին, որպեսզի ստանձնեք ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին քննադատողի դերը, քանի որ«Ծառուկյան» դաշինքը դա չիցանկանում անել` լինելով կառավարության կազմում:

-Հիմար տեսակետ է.ինչը քննադատեմ Հայկ Մարությանի: Հայկ Մարությանը պետք է իշխանության այս կամ այն մարմնում եղած լինի, ինչ-որ քայլեր արած լինի, որ նրան քննադատես: Հ. Մարությանը քննադատվելու տեղչունի: Ցավում եմ, որ նման տեսակետներ կյանքի իրավունք են ստանում: Ես մասնակցում եմ նրա համար, որ հաղթեմ այս ընտրություններում եւ դառնամ Երեւանի քաղաքապետ, զբաղվեմ Երեւանի խնդիրներով, որովհետեւ գտնում եմ, որ եղած թեկնածուներից լավագույնը ես դա կարող եմ անել:

-Այսինքն` Նաիրա Զոհրաբյանից ավելի լավ կարող եք դա անե՞լ:

-Իհարկե, անկասկած:

Մերի Մարտիրոսյան

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս