ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտագավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է:
Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը եւս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմակ»-ի, ինչպես նաեւ «Լեժանկա» կոչվող առեւտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են: «Լեժանկա»-ի առեւտրականները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Գրիգորյանները կատարվածից հետո վախեցած նվազեցրել են տաղավարի վարձը` 60 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ: Նշենք, որ այս տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ եւ այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է Մանվել Գրիգորյանին:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: