Armenian text to speach

Բարձրագույն խմբի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Վարդան Մինասյանի առաջարկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի առաջարկով ու ազգային թիմի նախապատրաստական հավաքը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ, հայտնում է ՀՖՖ կայքը:

7-րդ տուրի «Փյունիկ» – «Լոռի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին՝ ժամը 16:00-ին, նախկին «Միկա» ստադիոնում:

7-րդ տուրի «Գանձասար-Կապան» – «Բանանց» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ ժամը 16:00-ին, «Բանանց» մարզադաշտում:

7-րդ տուրի «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» հանդիպումը եւ կանցկացվի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 16:00-ին, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

5-րդ տուրի «Արարատ-Արմենիա-2»-«Փյունիկ-2» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին:

5-րդ տուրի «Արարատ»-«Բանանց» հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին «Բանանց» մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին:

5-րդ տուրի «Արարատ» – «Բանանց» հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին՝ ժամը 16:00-ին, «Բանանց» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը շուտով կսկի նախապատրաստվել Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 6) ու Մակեդոնիայի (սեպտեմբերի 9) ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերին:




Լրահոս