«Բարսելոնայի» միանգամից երկու ֆուտբբոլիստ` դարպասապահ Յասպեր Սիլեսենն ու կիսապաշտպան Սերխիո Սամպերը վնասվածքներ են ստացել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Հոլանդացի դարպասապահի մոտ բժիշկները մկանային վնասվածք են ախտորոշել, իսկ Սամերը վնասել է ձախ ոտքի սրունքաթաթի կապանները:
Դեռևս հայտնի չէ, թե ֆուտբոլիստները երբ կվերականգնվեն վնասվածքներից:Հարկ է նշել, որ Սամպերի համար սա առաջին լուրջ վնասվածքը չէ այս տարվա ընթացքում. ֆուտբոլիստը ստիպված էր բաց թողնել ԱՄՆ-ում կայացած նախամրցաշրջանային հատվածը` ձախ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով:
Իսպանական Պրիմերայի առաջին տուրից հետո «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում` «Սևիլիային» զիջելով խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ:
Առաջին տուրում կապտանռնագույնները 3:0 հաշվով առավելության են հասել «Ալավեսի» նկատմամբ: