
Հայաստանի կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու հարցը, որը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազեցում: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս պահին քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: ենք պետք է գնանք հարկային դաշտի պարզեցման և եկամտահարկի նվազեցման: Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև մի քանի սցենարներ կան, թե մենք ինչպես ենք դրան գնալու,- նշեց նա:
Վարչապետը հավելեց, որ փոփոխություններ են լինելու նաև պետական գնումների օրենսդրության մեջ, լուրջ բարեփոխումներ են իրականացվելու հանրային կառավարման համակարգում: