Հայաստանում ցորենի բերքատվությունը նվազում է. պարենի ինքնաբավության խնդիրը՝ օրհասական. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գնալով նվազում է ցորենի բերքատվությունը, դրա հետեւանքով՝ ինքնաբավության մակարդակը: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում Հայաստանում գյուղացիները նախորդ տարվա համեմատ 171 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2011 թվականից սկսած աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած այն նվազել է:

Իսկ ահա անցած տարի, 2016 թվականի համեմատ, ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին` 176 հազար 400 տոննա ցորեն: Պահանջարկը բավարարելու համար վերջին տարիներին ՀՀ ցորեն հիմնականում ներկրում է ՌԴ-ից: Սակայն այստեղ էլ մեկ ուրիշ խնդիր կա. երկու հարեւանների հետ Հայաստանի սահմանները փակ են: Ասել է, թե մեր երկիրը շարունակում է շրջափակման մեջ մնալ: Սրան գումարած պատերազմական վիճակը, պետք է լրջորեն մտածել պարենի ինքնաբավության մասին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս