shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ օգոստոսի 22-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 61 շենքի 11-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: և անհրաժեշտ է, որպեսզի փրկարարները շտապ մոտենան նշված հասցե՝ դուռը բացելու համար:
Ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերվել է տանտիրուհուն՝ 81-ամյա Սիլվա Տոնիյանին՝ գլխին ստացած վնասվածքներով: Տան սենյակն ամբողջովին պատված էր արյունով, բնակարանում էլ հայտնաբերվում է աղյուս (քարփինջ), որի վրա առկա են արնանման հետքեր:
Ս. Տոնիյանին սպանելու դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Հարությունյանը, ով քարե աղյուսով Ս. Տոնիյանին հարվածներ հասցնելուց հետո դիմել է փախուստի:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: