ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել արտահերթ նստաշրջան: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 23-ի նիստում:
Օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել լրացուցիչ 40 մլն խորանարդ մետր ջրառ: