15 տարվա ՀՀԿ-ական գյուղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Իսկ գյուղի ավագանին բավարարել է նրա հրաժարականի դիմումը: Ի դեպ, նշենք, որ Վարդանյանը ավելի քան 15 տարի է, ինչ Հայթաղի գյուղապետ է: Հայթաղի բնակիչների պատմելով` գյուղապետի հրաժարականը կապված է պետական աջակցության ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավելի գյուղերի բնակիչներին պարարտանյութի եւ սերմացուի բաշխման գործընթացի հետ: Նշենք, որ վերջերս այս մասով չարաշահումներ եւ յուրացումներ էին բացահայտվել:

Այդ գյուղերի ցանկում է եղել նաեւ Հայթաղը, որտեղ եւս չարաշահումներ են արձանագրվել: Սակայն Հայթաղի գյուղապետ Սամվել Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր հրաժարականի դիմումը պատճառաբանեց առողջական վիճակի վատթարացմամբ. «Ինչ չարաշահումներ, այս մասով ամեն ինչ կարգին է: Ուղղակի վատառողջ եմ եւ պետք է բուժվեմ»:




Լրահոս